My name is Emmanuel. I am 8 years old. I am from Iran. I live in Armenia. My favourite colours are green and light blue. I like pets. I like singing. Im playing piano. My favourite subject is programing.
Monthly Archives: January 2023
Էմիլի արկածները
Էմիլի արկածները (hատված)
Աստրիդ Լինդգրեն
մաս 1-ին
Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:
Բոլոր հայրիկների նման Էմիլի հայրիկն էլ անկարգությունների համար պատժում էր իր տղային. Ամեն չարությունից հետո Էմիլին գցում էր ցախատուն: Ճիշտն ասած, այնտեղ բոլորովին էլ ձանձրալի չէր: Ցախատանը շատ տախտակներ ու քոթուկներ կային, և Էմիլը ամեն անգամ մի փայտի կտոր էր գտնում ու որևէ ծիծաղելի մարդուկ սարքում դրանից:
Continue readingԳեղասահքի և հոկեի դպրոց
Մարզիչներ՝
Սուսսաննա Պետրոսյան
Ռոբերտ Խաչատրյան
Մեր օրը Գեղասահքի և հոկեի մարզադպրոցում՝ տեսանյութում։
Խոսող դդումի հեքիաթը
հեղինակ Էմանուել Շահբազյան
Մի գեղեցիկ դդումի այգում, երբ այգեպանը ջրում էր նարնջագույն փոքրիկ դդումներին, լսեց լացի ձայն։ Նա սկսեց նայել որ տեսնի թե ով է լացում։ Հանկարծ նկատեց շարժում, մոտեցավ և զարմացած կանգնեց։
Մի վախեցիր` այո ես եմ լաց լինում, քանի որ չունեմ ընկերներ։Բոլոր դդումները լուռ են և չեն խոսում։Նրանք վախենում են ինձանից, որովհետև ես խոսում եմ։
Այգեպանը որոշեց օգնել նրան։ Քաղեց դդումին,վերցրեց նրա սերմերից և մի այգի խոսող դդում աճեցրեց։

Խոսող ձուկը
Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։
Continue readingԴդմախնդիր
1․Էմանուելը 7 հատ դդում ուներ իսկ 7 հատ ըստացավ իր ընկերից քանի՞ դդում ունի իր մոտ։
2․Տարոնը ունի 76 դդում իսկ ֆելիքս ունի 900 դդում քանի՞ դդում ունեն տղաները միասին։
3․Դդմա տոնին Էմանուելը բերել էր 60 դդում և ֆելիքսը 80 իրար հետ միասին քանի՞ դդում էին դպրոց բերել։
Իմ ստեղծած խաղերը
Կույրերի կարծիքը
Կույրերի կարծիքը
Հովհաննես Թումանյան
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Continue readingհինգ զգայարաններ

Մարդը ճանաչում է շրջապատող աշխարհը ՝ շնորհիվ հինգ զգայարաների ՝ տեսողություն, լսողություն, համի, հոտի և շոշափելիքի։ Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:
Continue reading
