Մեր ամանորյա նվերը

Մեր ամանորյա նվերը

Սիրելի ընկեր Մարին և ես ,մեր դասարանի գեղեցիկ եղևնի կողքին կանգնած։

Այս տարի մենք որոշեցինք գրել ամանորյա հեքիաթներ։ Ես միշտ տեսել եմ թե մայրիկս ինչպես է նկարազարդել մանկական գրքեր և երբ գիրքը տպվել է նա ինչքան է ուրախացել։ Ես դա զգացի երբ այս տարի մեր դասարանի ձմեռպապին մեզ անակնկալ արեց և տպեց իմ և ընկերներիս գրած հեքիաթները։ Մենք անակնկալի եկանք ընկերներով,շատ հետաքրքիր պահ էր բոլորս շատ ուրախացանք։Ես դեռ չեմ ավարտել գիրքը ,ամեն գիշեր մայրիկիս հետ կարդում ենք երկու հեքիաթ։ Բոլորի գրված հեքիաթները շատ գեղեցիկ են ,անգամ մայրիկս ինստագրամի իր էջում էր դրել և մի քանի հոգի հարցրել էին թե ինչպես են կարող դա ձեռք բերել, բայց այդ գիրքը միայն 3.3 դասարանի սովորողները ունեն ,ձմեռպաիկը և ընկեր Մարին։

Ես ոգևորված ցույց եմ տալիս իմ գրած հեքիաթը և ընկերներիս հետ գտնում եմ իրենց գրած հեքիաթները։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում’

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում’
Այս տարի շատ հետաքրքիր է անցնում դասերը, քանի որ մենք ենք վարում մեր բլոգները։
Ինձ դուր է գալիս երբ պետք է ինչ որ թեմայի մասին հետազոտություններ անենք և գեղեցիկ ձևով տեղադրենք մեր բլոգներում։
Ինչպես միշտ մենք ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություններ։ Այցելել ենք ապարանի ջրամբար,պլանետարիում, բուսաբանական այգի։ Դիտել ենք տարբեր գեղեցիկ ներկայացումներ ։
Ես մասնակցել եմ ամսական ֆլեշմոբերին որոշ անգամ անհասկանալի հարցեր են լինում որոնց պատասխանը չեմ կարողանում գտնել։ Շատ եմ դժվարանում ռուսերեն դասի տրված առաջադրանքների ժամանակ, բայց շատ եմ աշխատում որպես նոր լեզու այն սովորել,մայրիկս ինձ շատ է օգնում բոլոր առարկաները ճիշտ տեղադրելու և առաջադրանքները բաց չթողնելու հարցում։


Բոլոր նախագծերին սիրով եմ մասնակցում մայրիկիս հետ միշտ փորձում ենք հետաքրքիր գաղափարներով կատարենք տրված նախագիծը։
Այս տարի սկսել եմ մաթեմատիկա առարկան շատ սիրել չունեմ դժվարություններ անգլերեն առարկայի հետ։

Ունեցել եմ շատ ձեռքբերումներ, կարող եմ նկարել paint ծրագրով ավելի վարժ, նկարել ֆոտո ապառատով և ընտրել ճիշտ կադրեր, ավելի վարժ եմ մուտքագրում երեք լեզուներով, տեխնոլոգիական աշխատանքները կատարում եմ սիրելով ,կարդում եմ ավելի վարժ և արագ,…։

Նամակ ձմեռ պապիկին

նամակ ձմեռ պապիկին

Բարև սիրելի ձմեռպապիկ’ ես քեզ շատ եմ սիրում և ամեն տարի ձմռան սիրով սպասում եմ քեզ։ Այս տարի ես քեզ գրել եմ նամակ և խնդրել եմ ինձ բերես մելոդիկա ,այն մի հետաքրքիր երաժշտական գործիք է ։ Հույսով եմ դու կգտնես և ինձ նվեր կբերես նորտարվան ։

Քեզ շատ սիրող’ թոռնիկ Էմանուել

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն: 
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. 
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Լեգենդներ տոնածառի մասին

Լեգենդներ տոնածառի մասին


խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:

Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանցամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Երբ մտքերը սառչում են օդում

                               Երբ մտքերը սառչում են օդում

                                                                   Ալբերտ Մորավիա (2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես Սիրուն ձուկ:
 Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված: Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»: Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը: Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին: Մտածելը անսպասելի պտուղներ տվեց: Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
 Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա: Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել: Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա: Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում: Ի՞նչ իմանաս:


Հարցեր և առաջադրանքներ


1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
 ա. երբ նա Բևեռում էր ապրում  նա ծույլ էր և չեր մտածում։
բ. երբ նա Արևադարձում էր ապրում նա շատ էր մտածում բայց ուրիշ բան էր անում։


 2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը: Ոչ ,որովհետև ինձ դուր չի գալիս երբ մարդիկ տեղյակ են լինում իմ գաղտնիքների մասին որ ես մտածում եմ։


 3. Ի՞նչ խորհուրդ կտաս՝
 ա. Բևեռի բնակիչներին           Որ գնան Արևադարձ երկիր։
 բ. Արևադարձի բնակիչներին     Ինչ մտածում եք նույնը կատարեք։


4. Գտի՛ր «կրկնվող» բառը: Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:  արև

5. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.
Սիրուն – գեղեցիկ
ակնթարթ – կարճ ժամանակամիջոց

հսկա – մեծ
անմիջապես – իսկույն
արև – աչեգակ
6. Հորինի՛ր. «Միլիոն տարի մեզանից հետո»

Մարդիք  ավելի լավ գործեր են անելու ։ Նրանք ստեղծելու են հզոր ռոբոտներ ։

Ռոբոտները անելու են շատ ծանր աշխատանքներ։

Իմ բարի արարքների ցուցակը

Ամանոր           

Իմ  բարի արարքների ցուցակը՛

Ես կօգնեմ իմ ընկերներին,

ես կսիրեմ իմ ընկերներին,  

ես իմ խաղալիքները կտամ իմ ընկերներին,

ես իմ ուսուցչի խոսքերը կլսեմ ու դասերը կկատարեմ  անթերի,

ես իմ ծնողների խոսքը կլսեմ,

ես ամեն օր մի բարի գործ կանեմ, 

ես կաշխատեմ դասերս շատ լավ կատարել,

ես ամեն օր բարի խոսքեր կասեմ։

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Ամանորյա խնդիրներ

Ամանորյա խնդիրներ

1.Ծառի վրա կար 30 հատ կաղին, իսկ մյուս ծառի վրա կար 90 կաղին, քանի՞ կաղնի կար այդ ծառերի վրա։

Լուծիր

Պատասխան

2. ձմեռ պապին ուներ 90 նամակ, նա ստացավ 50 նամակ ևս, քանի նամակ ուներ ձմեռ պապին։

Լուծիր

Պատասխան

3. ձմեռ պապիկի մոտ կար 69 նվեր, նա 19 նվեր նվիրեց բալիկներին քանի նվեր մնաց ձմեռ պապիկի պարկում։

Լուծիր

Պատասխան