1. Կատարել բաժանում․
ա) 45,2։10=4,52     
բ)521,36:100=5,2136   
գ)4,5:10=0,45        
դ)3126,77:1000=3,12677
ե) 365,55:100=3,6555
զ)7889,5:1000=7,8895
է) 3:100=0,03     
ը)40:10000=0,004
թ)1212,3:1000=1,2123    
ժ)2524 :100=25,24        
ի)324,6:10=32,46    
լ) 5,477:10=0,5477

2. Կատարել բազմապատկում․
ա) 321,26 ⋅ 10=3212,6
բ)45,112 ⋅ 10=451,12  
գ) 1,23451 ⋅ 1000=1234,51    
դ) 25,81 ⋅ 1000000=25810000
ե) 12,789 ⋅ 100=1278,9
զ)72,84⋅10000=728400
է)2,4⋅1000=2400        
ը) 321⋅10=3210

3. Տասանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9,4 սմ: Գտիր տասնանկյան պարագիծը: /Տասանկյունը պատկեր է, որն ունի 10 կողմ և 10 անկյուն։ P=10×9,4=94

4. Կատարել բազմապատկում․
ա) 15,6 ⋅ 10=156       բ)44,788 ⋅ 10=447,88   գ) 0,451 ⋅ 10=4,51        դ) 7,878 ⋅ 100=787,8

ե) 19,19 ⋅ 100=1919      զ)9500,7⋅100=950070   է)741,785⋅1000=741785      ը) 321,67⋅1000=321670

5. Կատարել բաժանում․
ա) 15,8։10=1,58       
բ)152,96:100=1,5295   
գ)456,582:10=45,6582        
դ)10361,5:1000=10,3615
ե) 528,9:100=5,289
զ)1122,5:1000=1,1225  
է) 540,3:100=5,403              
ը)245:1000=0,245

Մաթեմատիկայի 3֊րդ ուս.շրջանի ամփոփում

  • Տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://emmanuelsh.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Այո
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝
    մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո
  • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    Այս ուսումնական շրջանը կգնահատեմ ինձ 7

Ընտրում ենք թեմաներից մեկը և գրում մեր մտքերը։ (առնվազն 12֊13 նախադասությամբ)

  • Մայրենին և իմ վեցերորդ դասարանը
    մայրենին շհատ լավ է եվ ես շհատ եմ սիրում մայրենի իմ դասարանը միքիչ ջեն են անում մայրենիի շամին բայց դասարաննել լավ է
  • Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից
    ես կմատաջեմ վոր ուրիշ դասարանում եմ ու ետ դասին մայրենիա ու դաս ենք անում
  • Մայրենիի դասերն իմ կյանքում

    Մայրենիի դասերը լավն են Ես սովորում եմ Մենք գրում ենք Մենք կարդում ենք Դասերը հետաքրքիր են Լեզուն գեղեցիկ է Ուսուցիչը օգնում է Ես պատմություններ եմ սիրում Ես ճիշտ եմ խոսում Դասերը օգնում են ինձ Ես սիրում եմ հայերենը Ես հպարտ եմ:
  • այլ

Չգիտեմ ինչ եք ասում

TEST

Աշակերտի անուն, ազգանուն Էմանուել, Շհահբազյան
Դասարան 6.3
Ամսաթիվ 5/18/2026

Ընդհանուր միավոր՝ 50

Part 1. Vocabulary and Grammar (20 points)

A. Choose the correct answer. (10 points)

  1. My sister goes to school every day.
    a) go
    b) goes
    c) going
  2. We were watching TV when the lights went out.
    a) watched
    b) were watching
    c) watch
  3. If I have enough money, I will buy a new phone.
    a) have
    b) had
    c) will have
  4. This book is more interesting than the other one.
    a) interesting
    b) more interesting
    c) most interesting
  5. She has lived here since 2018.
    a) for
    b) since
    c) from
  6. They haven’t finished their homework yet.
    a) haven’t
    b) didn’t
    c) don’t
  7. I enjoy playing basketball with my friends.
    a) play
    b) playing
    c) played
  8. The cake was made by my mother yesterday.
    a) made
    b) was made
    c) is made
  9. You must wear a uniform at this school. It’s required.
    a) must
    b) may
    c) could
  10. He asked me where I was from.
    a) am
    b) was
    c) were

B. Fill in the blanks with the correct form of the verbs. (10 points)

  1. Yesterday we visited the museum.
  2. She has studied English for five years.
  3. If it rains, we will stay at home.
  4. They were playing football when I saw them.
  5. My father usually drinks coffee in the morning.

Part 2. Reading (10 points)

Read the text and answer the questions.

Last summer, Anna traveled to London with her family. They visited many famous places such as the Tower of London and Buckingham Palace. Anna especially enjoyed visiting museums because she loves history. The weather was rainy most of the time, but they still had a wonderful vacation. Before returning home, they bought souvenirs for their friends.

Questions

  1. Where did Anna travel last summer?
    london
  2. Who did she travel with?
    with her family
  3. What places did they visit?
    Tower of london
  4. Why did Anna enjoy museums?
    Anna especially enjoyed visiting museums because she loves history
  5. What did they buy before returning home?
    Before returning home they bought souvenirs for their friends

Part 3. Writing (10 points)

Write 80–100 words on ONE topic.

  1. My Favorite Season
    կամ
  2. A Memorable Day in My Life

    My favorite season is autumn because the weather is finally cool and refreshing. I love it when the leaves change their colors from green to bright gold and red. It looks like a beautiful painting everywhere I go. During this time, I often take long walks in the park with my friends, and we usually drink hot chocolate together. I prefer autumn to summer because it is not too hot to stay outside. When the wind blows and the first rain starts, I feel very peaceful and happy at home.

Use:

  • Present/Past tenses
  • Linking words (and, but, because, when)
  • Correct punctuation

Part 4. Speaking (10 points)

Answer the teacher’s questions.

  1. Tell about your daily routine.

    On weekdays, I usually wake up at 7:00 AM. I have breakfast, brush my teeth, and then head to school. After my classes, I come home, have lunch, and do my homework. In the evening, I like to relax by watching TV or reading a book before going to bed at around 10:30 PM
  2. What do you usually do in your free time?

    In my free time, I enjoy staying active and being creative. I often play football with my friends at the park or go for a bike ride. If I’m at home, I like listening to music or playing video games. On weekends, I try to spend as much time as possible with my family
  3. Describe your best friend.
    my best friend is named daniel. he is very kind funny, and always knows how to make me laugh. We have known each other for five years and share many hobbies, like playing basketball. He is a great listener and someone I can always count on when I need help.”
  4. Which country would you like to visit and why?

    I would love to visit Canada. It is famous for its breathtaking natural landscapes, beautiful national parks, and friendly people. I have always wanted to see Niagara Falls, go hiking in the Rocky Mountains, and experience a snowy Canadian winter while trying real maple syrup

Անհատական պլան

Անուն, Էմանուել Շահբազյան

Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 6.3 դասարան

Ընտրությամբ գործունեություն-ծրագրավորում

Երթուղուց օգտվու՞մ եք-այո

Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ

Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)- դաշնամուր անհատական, ծրագրավորում coddy_կենտրոնում։

Լողալ գիտե՞ք-այո

Հեծանիվ վարու՞մ եք-այո

Նախընտրելի ջոկատը-“Անգլերեն թարգմանիչների ջոկատ”

ֆլեշմոբ

Արհեստական բանականության միջոցով ստեղծի՛ր Զարթոնք բառի նկարը, ապա մի գեղեցիկ գարնանային պատմությո՛ւն հորինիր։

Գարունը եկավ, և բնությունը զարթնեց։ Ծառերը ծաղկեցին, առուն երգեց, իսկ թռչունները ուրախ ծլվլացին։ Արևը ջերմ ժպտաց աշխարհին։

Խաչատուր Աբովյան. ամուսնություն և ժառանգներ

Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ աշխատելու ժամանակ՝ 1838 թվականին, Խ. Աբովյանը հանդիպում է 18-ամյա Էմիլիե Լոոզեյին (հայրը՝ գերմանացի, մայրը՝ էստոնուհի): Շարունակվող հանդիպումներն ու զրույցներն աստիճանաբար ընդունում են ջերմ ու անկեղծ բնույթ և տարվա երկրորդ կեսին ավարտվում երկուստեք սիրո խոստովանությամբ:
Անհրաժեշտ էր թույլտվություն ստանալ առաքելական և լութերական եկեղեցիների կրոնական մեծերից, հրաժեշտ տալ հոգևոր կոչմանը, որից հետո միայն կնքել ամուսնական դաշն:  Այդպես էլ արվում է…1839 թվականի հունվարի 23-ին Սինոդը լսում է Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանի խնդիրքը  և տալիս դրական լուծում:
Էմիլիեն համաձայնվում է, որ պսակադրությունը կատարվի հայկական եկեղեցում, հայ քահանայի կողմից, որ իրենց երեխաները նույնպես մկրտվեն հայկական եկեղեցում՝ հայկական դավանանքի համաձայն:
Խաչատուր Աբովյանն իր հերթին խոստանում է երբեք չբռնանալ իր կնոջ դավանանքին: Դաշնը կազմված և
վավերացված է Թիֆլիսում, 1939 թվականի օգոստոսի 6-ին: Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերի 10-ին
Ամուսնության հաջորդ տարում՝ 1840 թվականի մայիսի 31-ին, ծնվում է նրանց առաջնեկը՝ Վարդանը, իսկ 1843 թվականի հունիսին՝ դուստրը՝ Զարմանդուխտը :

Խաչատուր Աբովյանի տղան՝ Վարդանը

Ընդամենն ութ տարեկան էր Վարդանը, երբ զրկվեց հորից։ Նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը մնաց էմիլյայի վրա, որն ամուսնուց հետո ապրեց 22 տարի և մահացավ 1870 թվականին։ Ինը տարեկանից Վարդանը սկսում է սովորել Թիֆլիսի ազնվականական գիմնազիայում։ Երկու տարի հետո ընդունվում է Ներսիսյան դպրոցը՝ հայերենի մեջ կատարելագործվելու համար։ Պարզվում է, որ Ներսես Աշտարակեցին ցանկություն էր հայտնել Վարդանի հետագա կրթության ու դաստիարակության հոգսը վերցնել իր վրա։ Կաթողիկոսը նախատեսել էր նրան կրթության տալ Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժնում։ Սակայն երեք տարի հետո հիվանդության և այլ հանգամանքների պատճառով Վարդանը դուրս է գալիս Ներսիսյան դպրոցից, միաժամանակ զրկվում է Լազարյան ճեմարանում սովորելու հնարավորությունից։ Մոր՝ Էմիլյայի դժվարին ջանքերի շնորհիվ նա 1854 թվականից մինչև 1859 թվականը սովորում է Խարկովի մասնավոր պանսիոնում։ Նույն տարին տեղափոխվում է Դորպատ (Տարտու) , իսկ 1860թվականին այն համալսարանի ուսանողն էր, որը հայազգի պատանիներից առաջինն ավարտել էր հայրը։ Այստեղ կարևոր է նշել մի հանգամանք։ Խաչատուր Աբովյանը, ինչպես հայտնի է, իր կյանքի վերջին տարիներին Երևանի նահանգային դպրոցի տեսուչն էր։ Որպես գրող` նա դեռևս չէր տպագրվում։ Եվ ընտանիքի ապրուստի միակ աղբյուրը դպրոցից ստացած վաստակն էր, որը հազիվ բավարարում էր ընտանեկան նվազագույն պահանջները։ Հասկանալի է, որ մահվանից հետո նա ոչինչ չէր թողել կնոջ ու երեխաների ապրուստի համար։ Եվ զարմանալի չէ, որ Վարդանը հաճախ ապրուստի անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով զրկվում էր ուսումը ցանկացած տեղում շարունակելու հնարավորությունից։ Համալսարանում ուսանելու տարիներին Վարդանին միշտ հետապնդում էր նյութական դժվարին կացությունը։ Այս պատճառով նա 1863 թվականին դիմում է համալսարանի ռեկտորին, որպեսզի գոյություն ունեցող կարգի համաձայն, քննություն ընդունեն իրենից և տան գիմնազիայի ու սեմինարիայի ուսուցչի կոչում։ Քննությունները հաջող հանձնելուց հետո Վարդանը ստանում է այդ կոչում։ Քննություններ հաջող հանձնելուց հետո Վարդանը ստանում է այդ կոչումը, յոթ տարի շարունակ դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն, տեղագրություն հեռավոր Լիֆլանդիայի նախ՝ ֆելին գյուղաքաղաքում, ապա՝ Ռևել (Տալլին) քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում։ 1869 թվականի վերջերին, ընդառաջելով մոր թախանձագին խնդրանքներին, Վարդան Աբովյանը վերադառնում է Անդրկովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն է ստանում Ախալքալաքում։ Ռուսերենի, պատմության և աշխարհագրության դասեր է տալիս տղամարդկանց և կանանց գիմնազիաներում, տեղի հոգևոր դպրոցում։ Մեկ տարի հետո վերադառնում է Թիֆլիս և մասնավոր դպրոցներում ու գիմնազիաներում դասեր է տալիս նույն առարկաներից։ Սակայն պայմաններն ստիպում են Վարդանին 1875 թվականին տեղափոխվել Էջմիածին, որտեղ հինգ տարի ուսուցչություն է անում Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև տասը տարի ապրում և աշխատում է Երևանի թեմական դպրոցում՝ որպես ուսուցիչ և դաստիարակ։ Հաճախակի տեղափոխությունները, երեխաներով ծանրաբեռնված լինելը և որոշ հանգամանքներ հնարավորություն չեն տալիս նրան զբաղվելու ստեղծագործական աշխատանքով։ Եվ նա ստիպված 1890թվականին հանգամանալից մի նամակով դիմում է Անդրկովկասյան դպրոցների հոգաբարձու Կ.Պ. Յանովսկուն,որտեղ շարադրելով իր ընտանիքի նյութական ծանր պայմանները, խնդրում է իրեն աշխատանքի նշանակել Էջմիածնի հոգևոր ակադեմիայում։ Հոգաբարձուն կատարում է նրա խնդրանքը։ Իր կյանքի վերջին վեց տարիները (1891-1896թթ) Վ.Աբովյանն աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես դաստիարակ միաժամանակ դասավանդելով ռուսերեն, պատմություն և աշխարհագրություն։ Վարդան Աբովյանը մահացել է 1896թվականի նոյեմբերին, թաղված է Ս.Գայանե եկեղեցու բակում։ Այսպիսով, իր կյանքի ավելի քան 33 տարիները Վ.Աբովյանը նվիրել է մանկավարժական աշխատանքին՝ ամեն ինչում հետևելով հորը։ Լինելով ժամանակի առաջադեմ մանկավարժներից մեկը՝ նա ուսուցանում էր հայ և այլազգի պատանիներին, դաստիարակում նրանց Խ.Աբովյանի լուսավորչական հայացքներով՝ առաջնորդվելով հոր մանկավարժական առաջադեմ մեթոդներով։ Վ.Աբովյանը բազմակողմանի զարգացած մարդ էր։ Նրա համար գիտելիքների հարստացման անսպառ աղբյուր է հանդիսացել հոր թողած մեծ ժառանգությունը։ Նա երկյուղածությամբ էր մոտենում Խ.Աբովյանի արխիվին, որի տնօրենն էր մոր մահից հետո և սթափ մտքով կարողանում էր գնահատել, արժևավորել այն նորն ու կատարյալը, որ կար Աբովյանի ստեղծագործության մեջ։ Ահա թե ինչու ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր լինում մեծ լուսավորչի որևէ ստեղծագործությունը տպագրության հանձնել, նա, առանց ջանք խնայելու, նվիրվում էր այդ սրբազան գործի իրականացմանը, հսկում էր սրբագրման ու համեմատության աշխատանքները՝ երբեք չբաժանվելով հոր ձեռագրերից։ Վարդան Աբովյանն ամուսնացել էր Կատարինե Յարալյան-Աբովյանն հետ։ Նրանք ունեցել են ութ զավակ, որոնցից Խաչատուր, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում։ Մնացած երեք տղաներին և երկու աղջիկներին մեծացրել է ու կրթության տվել։ Վարդանը կենսուրախ հայր էր։ Տանը սիստեմատիկաբար կազմակերպում էր ընտանեկան ցերեկույթներ, որտեղ, բացի հետաքրքրաշարժ զրույցներից ու խաղերից, երգեր ու պարեր էր սովորեցնում երեխաներին։ Նա շուտ մահացավ, երբ երեխաներից ոչ մեկը դեռ չէր հասունացել, և հինգ երեխաների կրթության ու դաստիարակության գործն ամբողջությամբ ծանրանում է ջանասեր մոր՝ Կատարինեի ուսերին։ Նրանց համար ստեղծվում է ահավոր ծանր վիճակ, ցամաքում է կյանքի միակ աղբյուրը։ Տիկին Կատարինե աշխատել չէր  կարող, նա հազիվ էր հոգում չորս  դպրոցահասակն և մեկ կրծքի երեխայի անհրաժեշտ կարիքները: Բայց  նույնիսկ այսպիսի պայմաններում նա չի վհատվում և ստեղծում է բոլոր  հնարավորությունները, որպեսզի երեխաները ստանան անհրաժեշտ կրթություն:

Հարկ է նշել, որ Կատարինե Աբովյանը կենցաղային ամենասուղ  պայմաններում անգամ ինքնազոհության գնով  պահպանում էր Խ. Աբովյանի  գրական ժառանգությունը: Նա դիմում է  հայտնի և անհայտ  անհայտ անձանց`  հուսալով նրանց մոտ հայտնաբերել աբովյանական որևէ մասունք: Աշխատում էր հնարավորին չափ հավաքել և ամբողջացնել մոծ լուսավորչի գրական ժառանգությունը և ջանք չի  խնայում հասարակության ներկայացնելու Աբովյանի անտիպ ստեղծագործությունները: Մեծ ուրախություն և հոգեկան անդորրություն  էր բերում այն բանի գիտակցումը, որ ինքն էլ երախտիք ունի  մեծ  լուսավորչի գրական ժառանգության պահպանման գործում:

1904 թվականին Թիֆլիսում իր ջանքերով լույս ընծայած Խ. Աբովյանի «Թուրքի աղջիկը» և «Բարեկամի մոտ» ստեղծագործությունները ամփոփող գրքի առաջաբանում տիկին Կատարինեն գրում է. «Հուսալով, որ այս առաջին փորձը հավանություն և ընդունելություն կգտնի հասարակության կողմից և, որ գլխավորն է, կարժանանա նրա աջակցությանը, կշտապենք և մյուս գրական բեկորներն ի  լույս ընծայել»:

Վարդան.jpg

Վարդանի ճյուղը

Վարդանի ավագ որդին՝ Կոնստանտին Աբովյանը,ծնվել է 1880 թվականին,սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,այնուհետև՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում,դարձյալ՝ Էջմիածնում, որտեղ և 1897 թվականին փայլուն ավարտում է լրիվ դասընթացը։ Ճեմարանի մանկավարժական խորհրդի երաշխավորությամբ ՝նույն թվականին Կոնստանտինը գործուղվում է Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու: Յոթ տարի սովորում է Լայպցիգի համալսարանի քիմիական ֆակուլտետում և 1904 թվականին քիմիկոսի դիպլոմով վերադառնում է Հայաստան։ Սակայն ըստ մասնագիտության գործ չճարելու պատճառով մեկնում է Թիֆլիս, այստեղ էլ նույն դժվարության առաջ է կանգնում։ Միակ տեղը, ուր նա կարող էր աշխատել, դա Ամբարդինովի քիմիական լաբորատորիան էր։ Մեկ տարի պարապ մնալուց հետո Կոնստանտին Աբովյանը 1905 թվականին հրավիրվում է Ալեքսանդրապոլ(Լենինական)՝ տեղի առևտրական ուսումնարանում գերմաներեն դասավանդելու: Կոնստանտինն այստեղ աշխատում է տասներեք տարի։ Գերմաներենին զուգահեռ՝ նա ջանք չէր խնայում քիմիայի բնագավառի իր գիտելիքների պահպանման ու կատարելագործման համար։ Ալեքսանդրապոլում եղած ժամանակ նա արդեն մեծ ընտանիքի տեր էր, բացի երեք երեխաներից, այստեղ էին նաև մայրն ու երեք քույրերը: 1919 թվականին Կոնստանտինն ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս՝ այստեղ ևս վարելով գերմաներենի դասատուի պաշտոնը։ Որպես լավագույն մանկավարժ և մի շարք լեզուների գիտակ ՝ Կոնստանտինը մի քանի տարի կատարում է Աբխազիայի հայկական դպրոցների տեսուչի պարտականությունը: 1927 թվականին Կոնստանտին Աբովյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան։ Սկսած 1930 թվականից՝  նա հնարավորություն է ստանում աշխատելու սիրած մասնագիտությամբ։ Շուրջ 25 տարի նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում, օտար լեզուների,գյուղատնտեսական և պոլիտեխնիկական ինստիտուտներում, որտեղ անալիտիկ քիմիայի դասախոսի իր պարտականությունները կատարելու հետ միաժամանակ եղել է նաև լաբորատոր աշխատանքների լավագույն կազմակերպիչներից մեկը։ Կոնստանտին Աբովյանը դասախոսական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ, ռուսերենից հայերեն է թարգմանել մի շարք դասագրքեր, որոնց թվում` Մենշուտկինի  «Անօրգանական քիմիան»  և «Գյուղատնտեսական միջատաբանություն»գիքի «Քիմիական պայքարի մեթոդները» բաժինը: Մոր` Կատարինեի մահվանից հետո իր պապի Խաչատուր Աբովյանի ձեռագրերի պահպանման գործում մեծ դեր ունի Կոնստանտին Աբովյանը:Նրա շնորհիվ է,որ ներկայումս Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում է Խ.Աբովյանի ձեռագիր գանձերի մեծ մասը, որը հանձնվել է թանգարանին Լևոն,Վիկտորյա, Շուշանիկ և Վարդան (փոքր) Աբովյանների միջոցով` 1938 թվականին: Բայց Կոնստատին Աբովյանի վաստակը չի սահմանափակվում միայն ձեռագրերի պահպանմամբ: Նա Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հանձնանարարությամբ մեծ սիրով ու բարձր որակով հայերեն է թարգմանում Խ.Աբովյանի գոթատառերով գրված բոլոր երկերը, որոնք տեղ են գտել գրողի` ակադեմիական հրատարակության 7,8,10 հատորներում: Կոնստատին Աբովյանը, հետևելով պապի և հոր օրինակին, իր կյանքի մոտ 50 տարին նվիրում է մանկավարժությանը:Նա մահացել է 1954 թվականին: Կ.Աբովյանը ունեցել է երկու աղջիկ և մեկ տղա: Ավագ դուստրը` Էմիլյան,ծնվել է Ալեքսանդրապոլում: Միջնակարգ և բարձրագույն կրթություն է ստացել Թիֆլիսում: 1927 թվականին աշխատանքի է անցել Երևանի խաղողագինեգործական զոնալ կայանում: Այստեղ պրոֆեսոր Ն.Ի.Պրոստոֆևովի ղեկավարությամբ գիտական հետազոտություններ է կատարում և հրատարակում երկու աշխատություն: Էմիլյա Աբովյանը դասավանդել է նաև Երևանի քիմիական տեխնիկումում,աշխատել Հոկտեմբերյան եթերայուղային կուլտուրաների զոնալ կայանում:1960 թվականին նա աշխատանքի է անցնում լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտում, հետազոտություններ է կատարում և հրատարակում երկու աշխատություն: Էմիլիա Աբովյանն ունի երեք զավակ` Էմիլ, Ռոբերտ և Սոֆյա Հարությունյանները, որոնք ավարտել են Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը և ստացել բարձրագույն կրթություն: Էմիլ Հարությունյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Նա քիմիական գիտությունների դոկտոր է, աշխատել է ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստիտուտում: Հեղինակ է 55 անուն գիտական աշխատությունների: Ռոբերտ Հարությունյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:1972 թվականին դիսերտացիա է պաշտպանել և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, նա 22 անուն գիտական աշխատությունների հեղինակ է: Էմիլյայի դուստրը`Սոֆյան, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:Աշխատել է ՀԽՍՀ գյուղական շինարարության նախարարության տնտեսական պլանավորման վարչությունում: Կ.Աբովյանի մյուս դուստրը` Կատարինեն, նույնպես ստացել է բարձրագույն գյուղատնտեսական կրթություն:Աշխատել է գյուղատնտեսական և անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտներում,երկար ժամանակ աշխատել է Երևանի բնության պահպանության կոմիտեում: Կատարինեի ավագ որդին` Վիգեն Թումանյանը, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև` Կուրչատովի անվան ատոմային ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում `որպես լաբորատորիայի վարիչ: Երկրորդ որդին`Լևոն Թումանյանը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և նույն ինստիտուտի ասպիրանտուրան:Աշխատել է նույն ինստիտուտում`որպես ավագ դասախոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Կատարինե Աբովյանի դուստրը` Կարինեն,ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ և աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: Կոնստանտին Աբովյանի կրտսեր զավակը` Վարդանը,ծնվել է 1910 թվականին,Ալեքսանդրապոլում:Փոքր հասակից մեծ սեր է տածել երաժշտության և մաթեմատիկայի նկատմամբ:Նա ընտրում է ճարտարապետի մասնագիտությունը,որտեղ անհրաժեշտ էր ճշգրիտ գիտությունների հետ զուգակցել գեղեցիկի զգացումը: Դեռևս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնի ուսանող եղած տարիներին նա իր վրա է բևեռում Ալեքսանդր Թամանյանի ուշադրությունը,որի պահանջով էլ ինստիտուտն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա` կատարելագործվելու ակադեմիկոս Շչուսովի արվեստանոցում:1937 թվականին վերադառնում է Երևան.մասնակցում նոր կառուցվող մայրաքաղաքի նախագծման աշխատանքներին:Նրա նախագծով է կառուցվել Երևանի արվեստի աշխատողների տունը,պետական հանրային գրադարանի ներքնամասը,սահմանապահի տունը,ինչպես նաև Արտաշատի շրջկենտրոնի ակումբը: Ճարտարապետական աշխատանքին զուգահեռ` նա դասավանդում է Երևանի շինարարական տեխնիկումում:29 տարեկան հասակում ողբերգական մահը կտրեց տաղանդավոր ճարտարապետի կյանքի թելը`թողնելով չիրագործված շատ մտահզացումներ և ծրագրեր: Վարդանի ավագ դուստրը` Վիկտորյա Աբովյանը,ծնվել է 1883 թվականին,Երևանում:1903 թվականին ավարըել է Թիֆլիսի կանաց գիմնազիան:Հաջորդ տարի ընդունվել է պետերբուրգի բնագիտական բարձրագույն դասընթացները:Սակայն ուսանողական հեղափոխական շարժումների պատճառով փակվում են դասընթացները:Վիկտորյան վերադառնում է Թիֆլիս` մոր մոտ:Առժամանակ հետո կանչ է ստանում `վերադառնալ Պետերբուրգ` ուսումը շարունակելու,բայց նյութական վատ վիճակը հնարավորություն չի տալիս Վիկտորյային`այս անգամ,ինչպես նաև հետագայում,շարունակելու թերի թողած ուսումը: 1905 թվականին Վիկտորյան տեղափոխվում է Ալեքսանդրապոլ,որտեղ անցնում է մանկավարժական աշխատանքի,դասավանդում է ռուսերեն և բնագիտություն:1912 թվականին նորից է վերադառնում Թիֆլիս:Դպրոցներում տեղ չլինելու պատճառով մասնավոր դասեր է տալիս տանը:Թիֆլիսում եղած ժամանակ Վիկտորյան միաժամանակ հաճախում էր Զուբալովի,այսպես կոչված, «Ժողտունը»`որպես սիրող դերասանուհի: Հարկ է նշել,որ թատրոնում ինքնուս դերասանուհու հաջողություններն ակնառու են եղել հատկապես Շիրվանզադեի Պատվի համարում`Մարգարիտի դերում:Նույն թատրոնի կոլեկտիվի հետ 1919 թվականին գալիս է Երևան և բնակություն հաստատում այստեղ: Հայստանում Վիկտորյա Վարդանովնան տարբեր տարիներ պաշտոնավարել է արդարադատության ժողկոմատում` գործավար և այլն: Մահացել է 1978 թվականին: Վիկտորյա Վարդանովնան ունեցել է մի տղա` Էրիխ Արշավիրի Շահ-խաթունի ` ծնված 1907 թվականին: Կարելի է ասել,որ նա դավաճանում է ասես իրենց համար վերապահված բնագավառին` մանկավարժությանը: Մեծ հաջողությամբ ավարտելով Թիֆլիսի Կիրովի անվան ինդուստրիալ ինստիուտը ` նվիրվում է շինարարական գործին և նշանակվում շինարարական վարչության գլխավոր ինժիներ:Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա բոլորանվեր տրվում է երկրի պաշտպանության սուրբ գործին և արժանանում շքանշանների և մեդալների: Պատերազմից հետո Էրիխը կրկին իր հարազատ տարերքի մեջ էր`կառույցներում: Եվ շնորհալի շինարարին այս բնագավառում ևս արժանին է հատուցվում:Նա բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել,իսկ Հայաստանի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի համալիրի կառուցման համար պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:1961 թվականից Էրիխ Շահխաթունին աշխատում էր Երևաննախագիծ ինստիտուտում`իբրև արհեստանոցի գլխավոր մասնագետ: Մահացել է 1979 թվականին: Նրա երկու տղաներն էլ ծնվել,մեծացել և կրթվել են Երևանում:Մեծը` Վիկտորն,անվանի օդաչու է,օդանավի հրամանատար,փոքրը` Եվգենին,նախընտրել է մանկավարժությունը: Վարդանի երկրորդ տղան`Լևոն Աբովյանը,ծնվել է 1885 թվականին:Թեմական դպրոցն ավարտելուց հետո Լևոնը 1896 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Տասնամյա պատանու համար անսպասելի և ծանր հարված էր հոր մահը: Բայց նա կարողացավ հաղթահարել այդ վիշտը և ցուցաբերել լավ առաջադիմություն ուսման մեջ:Ճեմարանի ուսուցիչներն ու դաստիարակներն ամենօրյա հոգատարություն էին ցուցաբերում նրա նկատմամբ,դրանց թվում էր նաև երիտասարդ,եռանդուն մանկավարժ Մանուկ Աբեղյանը: Ճեմարանն ավարտում է 1902 թվականին և այլևս չի կարողանում շարունակել ուսումը:Նա ստիպված աշխատանքի է անցնում և,դրան զուգահեռ,ինքնուսուցման միջոցով ձգտում է լրացնել ուսման պակասը`նվիրաբերելով իրեն լրագրողի և թարգմանչի տքնաջան աշխատանքին:1904-1905 թվականներին նա աշխատում էր «Թիֆլիսկիե լիստի» օրաթերթում:Մեկ տարի բանակում ծառայելուց հետո նորից է վերադառնում սիրած աշխատանքին` այս անգամ արդեն «Ալիք» թերթում:Հետագայում աշխատում է նաև «Աղբյուր-Տարազ»,«Թիֆլիսկիե լիստի» թերթերի խմբագրություններում: Այս տարիներին Լևոն Աբովյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թարգմանչական աշխատանքների նկատմամբ:Նա ոչ միայն նյութեր էր պատրաստում ռուսերեն լույս տեսնող թերթերի համար`հայկական աղբյուրներից,այլ նաև թարգմանություններ էր կատարում ռուս գրողներ ստեղծագործություններից:Դեռևս 1904 թվականին նրա թարգմանությամբ լույս տեսավ Իվ. Նաժիվինի «Տիրամոր մազը» պատմվածքը:Այնուհետև նա թարգմանել է Գոնչարովի «Երազիս տեսա ու կատարվեց» և Հոլդերմանի «Նա ժպտում է» պատմվածքները: 1914-1918 թվականներին ծառայում է ցարական բանակի շարքերում: Զորացրվելուց հետո Վերադառնում է Երևան և երկու տարի աշխատում Քանաքեռի մանկատանը`վարելով տնտեսական և գրասենյակային զանազան գործեր: Սակայն Լևոն Աբովյանի թարգմանչական ու պոլիգրաֆիական հմուտ աշխատողի ընդունակություններն ի հայտ են գալիս Հայաստանում,խորհրդային կարգեր հաստատվելուց հետո:1931 թվականից մինչև 1951 թվականն անընդմեջ աշխատւմ է պոլիգրաֆ արդյունաբերության մեջ` որպես սրբագրիչ:1928 թվականից աշխատանքի է անցնում Երևանում` նոր հիմնադրված երկրորդ տպարանում,ապա` Քաղհրատում`որպես համեմատող և վերստուգող սրբագրիչ: Լ.Աբովյանը միաժամանակ զբաղվել է թարգմանչական աշխատանքով:Նրա ձեռքով են ռուսերենից հայերեն թարգմանվել Վ.Ի. Լենինի նախ` երկու,ապա`վեց հատորով լույս տեսած ընտիր երկերի մի քանի գլուխներ, «Սոցիալ-դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղափոխության մեջ» գիրքը,բացի 7,8 և 11 գլուխներից,թարգմանել է նաև «Կապիտալի» առթիվ Կ.Մարքսի և Ֆ.Էնգելսի ` միմյանց գրած մանակները (մինչև 104-րդ նամակը),Էնգելսի առանձին աշխատություններ, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ և դասագրքեր: Լևոն Աբովյանն անտարբեր չի եղել իր պապի` Խաչատուր Աբովյանի գրական,հասարակական և մանկավարժական վաստակի նկատմամաբ: Առանձնապես հետաքրքիր է այսպիսի մի դեպք: Ինչպես հայտնի է,դարի սկզբին Բաքվի հայկական կուլտուրական միության նախաձեռնությամբ պետք է կանգնեցվեր Խ.Աբովյանի արձանը,որն ըստ Հովհաննես Թումանյանի ` պետք է կերտվեր հանգանակությամբ հավաքված գումարով: Լևոն Աբովյանը մեծ հետաքրքրություն է հանդես բերում այդ սրտաբուխ նախաձեռնությանը: Նա 1912 թվականի նոյեմբերի 22-ին մամուլում տպագրում է մի ընդարձակ հոդված,որտեղ շատ բարձր է գնահատում մեծ լուսավորչի հիշատակը հավերժացնող այդ քայլը: Ողջունելով այդ գեղեցիկ ու ազնիվ նախաձեռնությունը`նա միաժամանակ նշում է,որ Աբովյանի մեծությունը գնահատելու համար դա չի կարող բավարար համարվել: «Աբովյանի արձանը կերտելն ինքնին շատ ուրախալի երևույթ է,- նկատում է նա,-բայց առավել ուրախալին և արժեքավորը նրա ցաքուցրիվ ժառանգությունն ի մի բերելն է,մշակելն ու հրատարակելը,Խաչատուր Աբովյանի գրական դեմքն իր ամբողջությամն հայ հասարակությանը` իրենց ձեռքի տակ գտնվող ձեռագիր բոլոր նյութերը,նամակները,հուշերը հանձնել նրա ժառանգներին,որոնց մոտ էր գտնվում Աբովյանի արխիվը»:

1939 թվականին նա մեծ սիրով սրբագրել ու համեմատել է «Աղասու խաղը»,«Տիգրանի պատմությունը» և «Ամերիկու լիս քցիլը», որոնք պետք է մտնեին Խ.Աբովյանի «Անտիպ երկերի» մեջ: Լևոն Աբովյանն ակտիվ մասնակցություն է ունենում հայրենիքի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներին:Նա մահացավ 1951 թվականին: Լևոն Աբովյանի ավագ դուստրը`Ռուզաննան,ծնվել է 1909 թվականին,Թիֆլիսում:Ավարտելով Էջմիածնի միջնակարգ դպրոցը ` շուրջ 35 տարի աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտւմ`որպես քարտուղար-գործավար,իսկ 1959 թվականից մինչև 1975 թվականը` ընդհանուր բաժնի վարիչ:Որպես ջանասեր աշխատող` պարգևատրվել է մեդալներով և ընտրվել Երևանի Մյասնիկյանի շրջսովետի դեպուտատ:Զավակները`Գուրգեն և Յուրի Հարությունյանները,ավարտել են պոլիտեխնիկական ինստիտուտը`ինժեներ-էլեկրիկ մասնագիտությամբ: Լևոն Աբովյանի երկրորդ դուստրը`Լուսիկ Աբովյանը,միջնակարգն ավարտելուց հետո հնարավորություն է ունենում ձեռք բերել տնտեսագետ –հաշվապահի մասնագիտություն և ծառայել Երևանի տարբեր հիմնարկություններում: Լուսիկի երկու դուստրերը`Մարուսյան ու Ջուլիետան,ավարտել են Երևանի պետական համալսարանի կենսաբանակա և քիմիական բաժինները:Մարուսյան աշխատել է Էջմիածնի թիվ 11 պրոֆտեխնիկական ուսումնարանում,իսկ Ջուլիետան`Էջմիածնի պահածոների գործարանում`քիմիայի լաբարատորիայի վարիչ: Բաբկեն Լևոնի Աբովյանը հոր նման տնտեսական աննպաստ պայմանների պատճառով չի ստացել սիստեմատիկ կրթություն,սակայն նա աշխատանքային գործունեությանը զուգահեռ`հեռակա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային բաժինը:Աշխատել է ավտոճանապարհաշինարարական ձեռնարկություններում`աշխղեկից մինչև գլխավոր ինժեների պաշտոնով: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին,պարգևատևվել մի շարք մեդալներով և շքանշաններով: ԽՍՀՄ պատվավոր շինարար է: Ավտոճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության նախագծային բյուրոյում որպես ինժեներ աշխատող կնոջ`Նինայի հետ դաստիարակել և մեծացրել են դուստրերին`Վիոլետային,Անահիտին և որդուն`Լևոնին: Ատոմ Աբովյանը`Լևոն Աբովյանի կրտսեր զավակը,ծնվել է 1918 թվականին:Ավարտելով Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը`1939 թվականին զորակոչվում է կարմիր բանակի շարքերը,այնուհետև սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը,և 1943 թվականին երկու ոտքից վիրավոր,վերադառնում է տուն,աշխատում «Սոյուզէլեկտրաշին» վարչությունում: Ատոմ Աբովյանն ունի երկու դուստր և մեկ տղա` Վիկտորյա,Գայանե և մեծ պապի անվանակիրը` Խաչատուր: Վարդան Աբովյանի երրորդ տղան` Աշոտ Աբովյանը,ծնվել է 1890 թվականին:Ինը տարեկան հասակում ընդունվում է Լազարյան ճեմարան և 1908 թվականին ավարտում նրա գիմնազիական բաժնի լրիվ դասընթացը:Այնուհետև ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժինը և ավարտում 1915 թվականին:Նորավարտ Աշոտ Աբովյանին կանչում են ցարական բանակ և ուղարկում Արևմտյան ճակատ:Պատերազմի խրամատում նա հիվանդանում է սուր ռևմատիզմով և զորացրվում:Սակայն տունդարձի ճանապարհին ևս Աշոտին ուղեկցում է անհաջողությունը,նա անհետանում է` չհասած Հյուսիսային Կովկաս:Երկու տարի հետո միայն`1919 թվականի վերջերին,մոր`Կատարինե Աբովյանի անունով ոչ պաշտոնական մի թուղթ է գալիս Արմավիրից,որով հայտնվում է,որ Աշոտը զոհվել է Նևինոմիսկ ստանցիայի մոտ և թաղված է նույն տեղի եղբայրական գերեզմանոցում: Խ.Աբովյանի ամենից փոքր թոռը Շուշանիկն է,որը ծնվել է հոր`Վարֆանի մահվանից մեկ տարի առաջ,Էջմիածնում:Քաղցն ու զրկանքները,անորոշ տեղափոխությունները,դժվարին կյանքն են եղել նրան ուղեկից:Այդ պատճառով էլ գիմնազիական դասընթացների տարիներին ճակատագրի բերումով եղել է Երևանում,Թիֆլիսում,Ալքսանդրապոլում,ապա նորից Թիֆլիսում:1912 թվականին ավարտում է Թիֆլիս կանանց գիմնազիայի լրիվ դասընթացը և ստանում ուսուցչուհու կոչում:Նույն թվականին ընդունվում է Մանթաշովի առևտրական դպրոցը,որտեղ աշխատում է մինչև 1921 թվականը`որպես ուսուցչուհի:1921 թվականին ամուսնու հետ տեղափոխվում է Մոսկվա:Այնտեղ գտնված ավելի քան 35 տարիների ընթացքում կատարում է պլանավորող տնտեսագետի պաշտոն տարբեր մինիստրություններում ու գերատեսչություններում: 1957 թվականին Շուշանիկ Աբովյանն անցել է կենսաթոշակի:Մահացել է 1980 թվականին:

Զարմանդուխտ.jpg

Խաչատուր Աբովյանի դուստրը Զարմանդուխտը

Բոլորովին այլ կերպ դասավորվում Խաչատուր Աբովյանի դստեր՝ Զարմանդուխտի (Ադելաիդայի) կյանքը։ Հինգ տարեկան էր նա, երբ զրկվեց հորից։ Ավարտելով Երևանի կանանց գիմնազիան՝ Զարմանդուխտը շուտով ամուսնանում է Երևանում հարկահավաք պաշտոնով աշխատող Գրիգորի Յակովլևիչ Բոժովսկու հետ։ Ունենում են հինգ զավակ՝ չորս աղջիկ և մեկ տղա։

Զարմանդուխտի ամուսինը՝ Գրիգոր Յակովլևիչը, ապրել է մինչև 1906 թվականը։ Նա հիվանդ, հաշմանդամ մարդ էր և երեխաների խնամքն ու դաստիրակությունը մեծ կարիքի ու զրկանքների պայմաններում կատարում է Զարմանդուխտը։

Զարմանդուխտի միակ տղան՝ Վլադիմիր Բոժովսկին, ընտանիքի ամենափոքրն էր։Սակայն հետագայում ստացվեց այնպես, որ մոր և իրենց մեծ քույրերի ու նրանց երեպաների միակ խնդամատարն ու հոգացողը ինքը եղավ։ Վոլոդյան շատ էր կապված մոր հետ, նա բարձր էր գնահատում մոր բացառիկ ջանքերը երեխաների ուսուցման ու դաստիարակության գործում։ Իր հերթին ջանք չէր խնայում երախտահատույց լինել մորը, որն ապրեց 66 տարի և մահացավ 1909 թվականին, Թիֆլիսում։

Զարմանդուխտի Ճյուղը

Վլադիմիր Գրիգորևիչ Բոժովսկին ծնվել է 1874 թվականի հունիսի 27-ին, Երևանում։ Հաջողությամբ ավարտելով Երևանի դասական գիմնազիան՝ 1895 թվականին ընդունվում է Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սակայն զգալով, որ հարկ է հետևել իր կոչմանը, հաջորդ տարին ընդունվում է զինվորական բժշկական ակադեմիա։ Ահա այտեղ Վլադիմիր Գրիգորևիչն իր ռարերքի մեջ է և շուտով ցուցաբերում է արտասովոր ընդունակություններ բժշկական գիտությունների բնագավառում։ Դեռևս ակադեմիայի 5-րդ կուրսի ուսանող, պարգևատրվում է ոսկե մեդալով՝ արտակարգ բարձր մակարդակով գրված գիտական ուսումասիրության համար, որը կոչվում էր «Կենդանի հյուսվածքների վերաբերմունքը չեզոք կարմիր ներկի նկատմամբ», որի համար և նրան շնորհվում է բժշկական գիտությունների թեկնախուի աստիճան։Ավարտելով ակադեմիան՝ 1902 թվականին Վ․ Բոժովսկին մրցույթով մնում է պրոֆեսոր Յանովսկու կողմից ղեկավարվող ներքին հիվանդությունների կլինիկայու՝ որպես օրդինատոր։ 1906 թվականին 32-ամյա Վլադիմիր Բոժովսկին փայլուն կերպով պաշտպոնում և ստոնւմ է բժշկական գիտությունների դեկռորի աստիճան՝ ժամանակի բուժական աշխարհին հուզող՝«Ակտիվ և պասիվ արյունազեղման ժամանակ արյան ճնշման վիճակի կլինիկական դիտարկումը» աշխատության համար։ Լինելով բժշկական ակադեմիայի օրդինատոր՝ Բոժովսկին չ համանափակվում գիտության դոկտորի համաի իր նախընտրած թեմայով։ Այս տարիներին էր, որ ըստ ամենայնի խորացավ թերապիայի բժշկության ընդարձակ բնագավառի մեջ։ Նա հանդես եկավ մի քանի հոդվածներով, որոնք վերաբերում էին արյան ճնշմանը, բժշկության կլինիկական դասավանդմանը, թոքային հիվանդություններին և այլն։

Սակայն մոր և քույրերի նյութական վիճակի հարկադրեցին Բոժովսկուն թողնել Պետերբուրգը և տեղափոխվել Թիֆլիս։ Շուրջ 20 տարի նա ապրում և աշխատում էր Թիֆլիսում։ Նրա նախաձեռնությամբ է հիմնադրվել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները, որը հետագայում հրատարակվեցին որպես դասագիրք։

1964 թվականին Վրաստանի բուժական հասարակայնութունը հանդիսավորությամբ նշեց Վ․ Բոժովսկու ծննդյան 90-ամյակը և իրավամբ նրան մեծարեց որպես Վրաստանի բուժական բնագավառի էնտուզիաստի։ Թիֆլիսյան տրիներին են վերաբերում Վ․ Բոժովսկու ավելի քան 20 անուն գիտական աշխատությունները, որոնք հրատարակվել են «Վրաչեբնայա գազետա», «Տրուդի Կավկազսկոգո օբշեստվա», «Ռուսկի վրաչ» և այլն հանդեսներում, ինչպես նաև արտասահմանում։ Նրա գիտական աշխատությունները լայնորեն օգտագործվում էին և դասախոսությունների ժամանակ, և՝բուժական պրակտիկայում։ Դեռևս 1910 թվականին Բոժովսկին մեկնում է արտասահման՝ գիտական գործուղման և հնարավորություն է ստանում մոտիկից ծանոթանալու Գերմանիայի, Իտալիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Շվեցարյայի գիտաբժշկական մտքին։

Երկար տարիներ լինելով Թիֆլիսում՝ Բոժովսկին բարեկամական ջերմ կապերի մեջ էր իր մորեղբոր (Վարդանի) տիկնոջ տղաների և աղջիկների հետ, ավելին, Կոնստանտին և Լևոն Աբովյանների սրտակից բարեկամն էր։ Այցի էր գնում նրանց Ալեքսանդրապոլում, Էջմիածնում և Երևանում եղած տարիներին։ Լիլենով Երևանում՝ հարմար առիթը բաց չէր թողնում Քանաքեռ՝ պապենական տուն այցելելու։

1922-1924 թվականներին պրոֆեսոր Բոժովսկին ղեկավարում էր Յարոսլավլի համալսարանի ֆակուլտատիվ թերապիայի և պաթոլոգիական անատոմիայի ամբիոնները։

1928 թվականից Վ Բոժովսկին նորից Կովկասում է։ 7 տարի նա աշխատում է Միներալնիե Վոդի քաղաքի առողջարաններում՝ որպես կոնսուլտանտ միաժամանակ համատեղելով Նալչիկի մարզային հիվանդանոցի թերապիայի և ինֆեկցիոն բաժինների ղեկավարի աշխատանքը։

1936 թվականին Բոժովսկին ընտրվում է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտի դիագնոստիկայի և մասնավոր պաթոլոգիայի ամբիոնների վարիչ, որը գլխավորում է մինչև 1951։

Ինչպես ամենուրեք, այնպես էլ Մախաչկալայում եղած տարիներին նա դրսևորում է իրեն ոչպես բարձր որակավորման մասնագետ, հմուտ կազմակերպիչ, փորձված մանկավարժ ու գիտնական։ Երկար տարիներ խեղավարել է Դաղստանի բուժական միտքը։ Ծննդյան 70 ամյակի օրը Դախստանի Ինքնավար Հանրապետության Գերագույն սովետը նրան շնորհում է գիտությունների վաստակավոր գործչի կոչում։

Բոժովսկու գրչին են պատկանում 47 անուն գիտնական աշխատություններ՝ առանձին գրքերով կամ հոդվածների ձևով։

Վ․ Բոժովսկին մահացել է 1951 թվականի դեկտեմբերին, Նախաչկալայում։

Հարուստ ու իմաստալից ապրած իր կյանքում Վ․ Բոժովսկին եղել է նաև լավ հայր, հոգատար ու խստապահանջ ծնող։ Նա ունեցել է 9 երեխա՝ 7 աղջիկ երկու տղա։ Երեխաներից 5-ը մահացել են մանուկ հասակում, մեծ տղան ապրել 45 տարի։ Երեխաներից ավագը տղան՝ Գեորգի Բոժովսկին, ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստանում է տեղում, իսկ 1928 թվականին ավարտում է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը։ Վիրաբուժության մեջ ցուցաբերած բարձր ընդունակությունների համար մնում է ինստիտուտում, պրոֆեսոր Կոնչալովսկու՝ որպես ասիստենտ։ Հետագայում Գ․ Բոժովսկին Միության տարբեր վայրերում կատարում է Վիրաբույժի պարտականություններ, հերոսական «Սեդով»  սառցահատի անձնակազմի հետ որպես բժիշկ մասնակցում է Հյուսիսային բևեռային ծովի ուսումնասիրությանը՝ երկար ժամանակ ապրելով «Ուեդինենիե» կղզու վրա։ 1941-1945 թվականներին քաջաբար մարտնչում է հարենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում։ Պատերազմի ավարտից անմիջապես հետ Գեորգի Վլադիմիրովիչը մեկնում է Յակուտսկ՝ բժշկական աշխատանքի, որտեղ և 1948 թվականին մահանում է սրտի կատվածից։

Վ․ Բոժովսկու ավագ դուստրը՝ Ադելաիդան, ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում։ Երկար ժամանակ ապրել է Լենինգրադում։ Մահացել է 1979 թվականին։ Ադելաիդան ծնել է՝ Յուրիին, Յուրին ունեցել է երկու զավակ՝ Նիկոլայ և Օլգա։ Նիկոլայը մահացել է։ Օլգան ամուսնացել է Սերգեյ Պետրովիչ Մավրինի հետ։ Նրա ամուսինը ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալն է։ Նրանք ունեն դուստր՝ Մարիան և որդի՝ Ալեքսանդրը։

Գալինան ծնվել է 1914 թվականին։ Դեռևս դպրոցական հասակում ստանալով անբուժելի հիվանդություն՝ չի կարողանում շարունակել կրթությունը և մնում է հոր խնամքի տակ։

Վ․ Բոժովսկու կրտսեր դուստրը Իրինան է, ծնվել է 1924 թվականին:

1946 թվականին Իրինա Վլադիմրովնան գերազանց առաջադիմությամբ ավարտում է Դախստանի բժշկական ինստիտուտը և մնում ինստիտուտի ներքին հիվանդությունների ամիբիոնում՝ որպես օրդինատոր։ 1949 թվականին օրդինատուրան ավարտելուց հետո աշխատում է Կասպիյսկ, Աստրախան, Լուցկ, Վոլինսկ քաղաքներում։ Պրակտիկ բուժական աշխատանքների հետ միասին նա կատարում է գիտական որոնումներ, որոնց արդյունքը սրանից ավելի ուսումնասիրություններն ու աշխատություններն են։ 1964 թվականից գիտության թեկանծու է բժշկական կադրերի պատրաստման գործում աչքի ընկնող ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն սովետի նախաահության կողմից պարգևատրվել է «Աշխատանքային արության համար» մեդալով, բազմիցս պարգևատրվել է ՌԽՖՍՀ առաողջապահության մինիստրության կողմից։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աբովյանի մահը

Աբովյանի անհայտացման մասին զանազան վարկածներ կան, ոմանք քաղաքական միտումների են վերագրում, այլոք թուրքերի վրիժառության հետևանք են ասում, իբրև թե պարսիկ խաների կանանց հետ ունեցած հարաբերության համար, նրանցից խեղդվել և անհայտացել է: Ասում են, որ գլխարկը, կոշիկի մեկ հատը, սերթուկը գտել են Զանգվի ափին, բայց այս ամենը բերանացի տարածված լուրեր են, հաստատ ոչինչ չկա: Ոմանք ել իբրև կնոջից լսած, ասում են, թե նա կորչելու նախընթաց երեկոյին շատ մտախոհ է եղել, ոչ ոքի հետ չի խոսել, վաղ երեկոյից մինչև ուշ գիշերը ժամը մինչև չորսը շարունակ գրել է՝ առանց վեր կենալու ու պառկելու:

Լուսադեմին արդեն Աբովյանը անհայտացել էր: Ոմանք ասում էին՝ թուրքերն են սպանել, թաղել և հետքը կորցնելու մտքով արտաքին նշանները գետի ափն են ձգել իբր թե՝ ինքնակամ գետն է ընկել ու խեղդվել: Հաստատ էր միայն, որ Զանգուն աղեցին, մաղեցին ամեն տեղ որոնեցին և դիակը չգտան:

Աբովյանի անհայտանալուց մի քանի օր հետո նրա ծանոթ Վեքիլովը գալիս է տիկին Աբովյանի մոտ և սկսում է հարց ու փորձ անել ամուսնու մասին, որ իբրև թե ինքը ոչնչից ոչինչ տեղեկություն չունի; Տիկինը պատմում է եղելությունը և ինքնակոչ պարոնը անմիջապես յուր պատրաստակամությունն է հայտնում ծառայելու բարեկամի ամուսնու նեղություններին մասնակից լինելու: Ի վերջո նրան հաջողվում է ինքնակոչ խնամակալի տենչալի տիտղոսին հասնել:
Տիկինն իրավացի պատճառներով իր հույսը չէր կտրում, որ Աբովյանը մի օր անպայման տուն կվերադառնա, քանի որ նա սովորություն ուներ առանց տանը հայտնելու զանազան կողմեր գնալ և այնտեղից նամակ գրել թե այս ինչ տեղն եմ:
Վեքիլովը, որ վաղուց տենչում էր յուր պաշտոնին, կնոջ սիրտը հանգստացնելու համար իբրև ապացույց, որ հիրավի Աբովյանը կորել է, բերում է մի կոշիկ և մի սերթուկ, հայտնելով, որ Զանգվի ափին են գտնվել: Սակայն Աբովյանի աշակերտները, դերձակը և կոշկակարը հերքում են, որ դրանք Աբովյանինն են:
Հնարագետ թուրքը երկրորդ փորձին դիմեց: Մի օր նա մի քանի ոսկոր և մի գանգ բերելով ասում է, որ սրանք Աբովյանի ոսկորներն են ու գանգը, սակայն բժիշկը զննելուց հետո այն եզրակացության է գալիս, որ 16 տարեկան աղջկա գանգ է մի քանի տարի ջրի մեջ մնացած:
Այսպես, թե այնպես Վեքիլովը շարունակում է լինել խնամակալ և փչացնել նրա ունեցած չունեցածը:
Աբովյանն ուներ մի քանի թուրք աշակերտներ, որոնցից մեկը Շաֆի բեկն էր: Սրա հայրը պարտքերի տակ է ընկնում ու փախչում Պարսկաստան՝ թողնելով կնոջը և որդուն Երևանում:
Աշակերտի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով Աբովյանը 700 ռուբլի փող է տալիս նրա մորը, որպեսզի վերջինս վճարի պարտքը և այգին ազատի պարտատերերից: Այս դեպքից հետո Աբովյանը կապվում է այդ հրաշալի այգու հետ, որ գտնվում է Երևանի արևելյան կողմում՝ Դամուրբուլաղ կոչված տեղում և շատ անգամ գնում է այդ այգին զբոսնելու: Թուրք խանումը յուր անկեղծ շնորհակալությունները միշտ հայտնում էր Աբովյանին և նրա ամուսնուն զանազան նվերներով:
Ժամանակակիցները սկսում են նրա վրա կասկածել և զանազան թեր ու դեմ ենթադրություններ անել: Այս ամենը բանաստեղծին ավելի էր ստիպում հաճախ լինել այգում:
Տիկին Էմիլիան բազմիցս նկատողություն է անում Աբովյանին՝ նրա հաճախակի այցերը թուրքի այգին, բայց նա ուշադրություն չի դարձնում կնոջ նկատողությունների վրա և շարունակում է յուր զբոսանքը նույն այգում:
Խոսակցություններն այնպիսի ծայրահեղության են հասնում, որ մի դիրք ունեցող մոլլա նախագուշակելով վտանգավոր ապագան, գնում է Աբովյանի կնքահայր գնդապետ Լիվդմինովի մոտ և հայտնում այն բոլոր դավադրությունները, որ թուրք ժողովուրդը պատրաստել է: Գնդապետն անմիջապես տեղեկացնում է տիկին Աբովյանին, որ վերջինս համոզի Խաչատուրին դադարեցնի այգի հաճախելը, բայց կնոջ խոսքերից հետո Աբովյանը ասում է, որ այժմ ավելի հաճախակի պետք է գնա, որ խալխին ցույց տա, որ իր սիրտը բարի է, թող ինչ ուզում են անեն, վախեցող չկա:
Այս խոսակցությունից մի քանի օր հետո Աբովյանն անհայտանում է: Շաֆի բեկի հայրը վաղուց Պարսկաստանից վերադարձել էր և մտածում էր Աբովյանի պարտքը մի կերպով վերջացնել: Ավելի հարմար է համարում Աբովյանին սպանել: Սպանությունը կատարվում է կացնով, և ապա ամփոփում են խնկելի մարմինը այգու խորքի հին փլատակների տակ: Նրա սիրելի աշակերտը մասնակից է եղել սպանությանը, հայտնի չէ. ոմանք ասում են, որ առաջի հարված տվողը նա է եղել, իսկ ոմանք էլ պատմում են, թե յուր հայրը ծածուկ է կատարել այդ եղեռնագործությունը: Այնուամենայնիվ, Աբովյանի գերեզման փորողը դարձավ նրա բարեգործությունը՝ 700 ռուբլին:
Այս մասին մինչև այսօր վկայում են թուրք ծերերից մի քանիսը, որոնք ծանոթ են եղել և՛ Աբովյանին, և՛ ժամանակի հանգամանքներին:
Տիկին Աբովյանը խնդրում է ոստիկանապետին խուզարկել այգին, սակայն անհետևանք: Թուրքերն այս մասին լսելով՝ հանում են դիակը և նետում Զանգուն: Ձկնորս Մարտիրոսը ձուկ որսալու ժամանակ հանկարծ սևաքարերի մեջ մի դիակ է գտնում, շապիկը գլխին քաշած, մարմինը բոլորովին այլանդակած, այնպես որ չի կարողանում ճանաչել, թե ո՞վ է. միայն եվրոպական ձևի շապիկը և կոճակները կարծել են տալիս, որ նոր օրերում անհայտացած Աբովյանի դիակն է: Խեղճ ձկնորսը վախենալով, որ դիակի տեղն ասելով ինքը կընկնի որոգայթի մեջ, քարերի արանքից հանում է և գցում ջրի զորեղ հոսանքի մեջ:
Շատերը հավանական են կարծում Մարտիրոսի պատմածը, որը երկյուղով միայն իր կյանքի վերջին օրերումն է պատմել:
Աբովյանի ողբերգական մահվանից անցնում է մի քանի տարի: Աբովյանի դուստր Զարմանդուխտը՝ ավարտած Թիֆլիսում Մադամ Ֆաուրի երեքդասյան դպրոցը, գալիս է Երևան. դեռ հոր անհայտանալու մասին ոչինչ չէր իմանում, ոչ ոքից չէր լսել Շաֆի բեկի այգում սպանվելու մասին: Այդ այգու մոտով քայլելիս նա հանկարծ թուլություն է զգում, սիրտը ցավում է և չի կարողանում առաջ գնալ: Այս ամենը նա պատմում է մորը: Մայրն արտասվելով ասում է, որ յուր հայրն այդտեղ է սպանվել, այդ պատճառով էլ նա ցավ է զգացել այգու մոտով քայլելիս:

Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Աբովյանի անհայտանալու լուրն արագությամբ տարածվում է քաղաքում: Աբովյանի անհայտացման լուրը զանազան ենթադրությունների խոսք ու զրույցի առարկա է դարձել: Ասումեն, թե իբր Աբովյանը զոհ է գնացել ցարական կառավարության խարդավանքին իր վառ և բացահայտ հայրենասիրության համար: Բարձր իշխանության հրամանով ցարական գաղտնի ոստիկանության ծպտյալ գործակալներն իբր թե անակնկալ վրա են հասել, ձերբակալել և «սև կառեթով» անհետ տարել, աքսորելով նրան Սիբիրի խորքերը, որտեղ նրան տեսել է հայտնի Չերնիշևսկին և այդ մասին հետո հայտնել Հաշտարխանի հայերին: Հայ աքսորականներից մինչև իսկ տեսնողներ են եղել նրա գերեզմանը՝ Օխոտսկ քաղաքում որոշ տապանագրով մի ծածկի տակ: Չերնիշևսկին շփոթել է Գևորգ Աբովյանին Խ. Աբովյանի հետ:
Նման կարծիք կա, որ Աբովյանը հուսահատությունից ինքնասպան է եղել, հայտնել է նրա անհետանալու մասին և Փարիզի «Արևմուտք» երկշաբաթաթերթի խմբագիր, հայտնի Ստեփան Ոսկանը, երբ Փարիզում նա 1859թ. պատահել է Աբովյանի աշակերտներից մեկին և նրանից տեղեկացել հիշյալ հանգամանքի մասին: Նա գրել է. «Իր կորուստն երեք կերպով կրնա մեկնվիլ. Կամ հուսահատութենեն ինքնամեռելավհ աշխարե, կամ ուրիշներե սպանվեցավ և կամ զոհ եղավ անխուսելի վտանգի մը»:

Կրկնություն

Դասարանական աշխատանք

1.  Համեմատիր հետևյալ տասնորդական կոտորակները.

ա) 2,078 < 2,780

բ) 3,205 > 3,025

գ) 7,250 > 7,205

դ) 4,290 < 4,295

ե) 0,48 > 0,4711

զ) 15,129 > 15,1

2. Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.

ա) 3/5 =0,6

բ) 24/25 =0,96

գ) 168/40 =4,2

դ) 328/80 =4,1

ե) 1/50 = 0,02

զ) 13/20 = 0,65

3. Տասնորդական կոտորակները գրիր դիրքային գրառումով.

ա) 656/10 = 65,6

բ) 31/100 = 0,318

գ) 1245/1000 = 1,245

դ) 894/100000 = 0,00894

ե) 17/100 = 0,17

զ) 9/10000 =0,0009

4. Տասնորդական կոտորակը գրիր սովորական կոտորակի տեսքով.

ա) 456,23 = 45623/100

բ) 204,3005 = 2043005/10000

գ) 1,456 = 1456/1000

դ) 113,07 = 11307/100

ե) 100,01 = 10001/100

զ) 0,000028 =  28/1000000

5. Ի՞նչ թվանշան է գրված 364,50791 կոտորակի՝

ա) հարյուրավորների կարգում -3

բ) տասնորդականների կարգում -5

գ) տասնավորների կարգում – 4

դ) տասհազարերորդականների կարգում -1

6. Կատարիր բազմապատկում.

ա) 32,549 • 100 = 3254,9

բ) 47,58 • 1000 = 47580

գ) 2,7543 • 10 = 27,543

դ) 9,13 • 10000 = 91300

ե) 0,02 • 1000 = 20

զ) 0,296 • 100 = 29,6

7. Հաշվիր.

ա) 12,92 + 15,759 = 28,679

բ) 0,261 + 33,4 = 33,661

գ) 3,243 + 542,4 = 545,643

դ) 3,28 + 1,02 = 4,30

ե) 2,004 + 4,46 = 6,464

զ) 83 + 0,2316 = 83,2316

9. Հաշվիր տարբերությունը.

ա) 5,36 – 3,14 = 2,22

բ) 57,2 – 53,12 = 04,08

գ) 311,824 – 125,32 = 186,504

ե) 46 – 12,38 = 32,62

զ) 43,23 – 23 =20,23

10. Զբոսաշրջիկը ավտոբուսով անցավ 48,4 կմ։ Դա 25,8կմ-ով ավելի է, քան նա անցել էր ոտքով։ Ընդամենը ի՞նչ հեռավորություն անցավ զբոսաշրջիկը։ 48,4-25,8=22,6
22,6+48,4=71,0

Լրացուցիչ առաջադրանք

1.  Համեմատիր հետևյալ կոտորակները.

ա) 5,983 < 31,780

բ) 4,150 > 4,51

2. Տասնորդական կոտորակները գրիր դիրքային գրառումով.

ա) 6/100 = 0.06

բ) 31/10000 = 0.0031

գ) 5/1000 = 0.005

դ) 846/100000 = 0.000846

3. Տասնորդական կոտորակը գրիր սովորական կոտորակի տեսքով.

ա) 6,2 = 62/10

բ) 24,305 = 24305/1000

գ) 0,00456 = 456/100000

դ) 13,107 = 13107/1000

4. Հաշվիր գումարը.

ա) 12,354 + 9,32 = 21,674

բ) 25,31 + 0,037 = 25,347

գ) 34,021 + 5,2 =39,221

դ) 8,13 + 0,092 = 8,222

ե) 0,064 + 19,81 = 19,874

զ) 0,935 + 12,34 =13,275

5*. Անդրանիկը հավաքեց 12,6 կգ տանձ։ Դա 2,8 կգ-ով ավելի էր, քան հավաքել էր Ալեքսանդրը և 1,4 կգ-ով պակաս՝ հայրիկի հավաքածից։ Քանի՞ կգ տանձ էին հավաքել երեքը միասին։
12,6-2,8=9,8
12,6+1,4=04,9

Կրկնություն

1.Լուծել հավասարումը

x/4 =8/3

x=32/3

7//x =9/5
x=35/9

8/x= 2/3
x=14

5/4 x=x/8
x=10

10/5= x/2
x=4

2.Կատարել գործողություն

4/3-1/3 x(4+3/4)=

(3/10+2/3)x 10/13=

8 2/7+4 1/8-7 3/7=

9 3/7+8 4/7-7 3/7=

3.Լուծել հավասարումը

4(x+6)+ 2(x-7)=-8
4x+24+2x-14=-8
6x=-18
x=-18:6
x=-3

6(x-2)=2(x-5)-6
6x-12=2x-10-6
4x=-4
x=-1

3(x+3)=8
3x+9=8
3x=-1
x=-1/3

5(x+3)=-25
5x+15=-25
5x=-40
x=-8

4. 6տրակտոր  9 օրում  վարում են  216 հա տարածք: 4տրակտորը 4 օրում քանի հա կվարի: 5 տրակտորը քանի օրում  կվարի 200 հա տարածք:
216:9=24
24:6=4
4x4x4=64

 5. նկարում պատկերված են երեք շրջանագծեր։ Երկու փոքր շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 8 սմ է։ Որքա՞ն է ամենամեծ շրջանագծի շառավիղը, եթե ամենափոքրինը 3 սմ է։

8-3=5
8+5=13

6. Կատարե՛ք բազմապատկում.

 ա) 65,103 ⋅ 10=651,03

 գ) 7,393 ⋅ 10000=73930

ե) –59,32 ⋅ 10=593,2

 բ) 0,329 ⋅ 1000=329

 դ) 0,999 ⋅ 100=99,9

 զ) –0,00018 ⋅ 100=0,0018

7. Կատարե՛ք բաժանում.

 ա) 35,707 ։ 10=

 դ) 2 ։ 10

 է) –300 ։ 10000

 բ) 0,98 ։ 100

ե) 673,1 ։ 1000

 ը) –0,06 ։ 10

 գ) 1,765 ։ 1000

 զ) 829 ։ 100