Ծիծեռնակին

                                          Ծիծեռնակին

                                                                                              Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։



Սևիկ-մևիկ աչիկ ունես,ա
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։ 

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Թեթև թեթև թևով, կապուտակ ծովի վրայով, գարնանը գալիս է ծիծեռնակը։

 2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևուկ աչքեր ուներ ,մկրատաձև պոչիկ ուներ։

3. Ինչպես ես հասկանում.

 Դու կապուտակ ծովով արի – կապոույտ ծովի վրայով արի

Գարնան շնչով կանչով արի –գարնան ժամանակ արի

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *