Շարայի լեռ
Ընտրության երգի խմբի հետ ուրբաթ օրը հաղթահարեցինք Շարայի լեռի բարձրունքը։
Շատ հրաշալի ճամփորդություն էր։ Ընկեր Տիգրանը և ընկեր Արմենուհին մեզ հետաքրքիր գիտելիքներ փոխանցեցին։ Ճանապարհին տեսանք Արայի լեռը և Արագածը որ ունի չորս գագաթ։Արագածի գագաթների վրայ ձյուն կար։
Ճանապարհը շատ երկար էր, բայց այնքան հետաքրքիր էր և սիրուն որ չհոգնեցինք։ Ճանապարհին մենք տեսանք մորեխ,թիթեռ,գեղեցիկ ծաղիկներ,սունկ,մողես,….
Ընկեր Տիգրանը մողեսը դրեց ձեռքիս։ Շատ լավն էր։
Երկար քայլելուց հետո հասանք քարանձավներին։ Շատ էի ուզում առաջինը մտնել քարանձավ բայց չստացվեց բայց ոչինչ։Քարանձավի ներսում ծակեր կար ։Մի ծակի մեջ չղչիկ գտանք։
Շատ էինք հոգնել այդ պատճառով եկեղեցին չտեսանք որովհետև քարանձավներից մինչև եկեղեցի շատ երկար ճանապարհ պետք է քայլեինք։
Վերադարձին գնացինք Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին այնտեղ երգեցինք և աղոթեցինք։ Ինձ շատ լավ անցավ։