Dandelion (խատուտիկ) նշանակում է առյուծի ատամ (dent of lion)։
Continue readingCategory Archives: Հետազոտություն
Եղջերու
Բադեր
Բադեր․տեղեկատվական տեքստ
Բադերը ջրլող թռչուններ են: Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն: 27 Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ՝ ծառերի փչակներում, թփերի վրա: Դնում են 5-12 ձու, թուխս են նստում գարնան վերջին և ամռան սկզբին: Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով: Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը: Ընտանի բադերը սերում են վայրի՝ կռնչան բադից, որը մտնում է իսկական կամ ազնիվ բադերի խմբի մեջ: Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ: Նրանց կերակրում են ուտելիքի մնացորդներով, եփած կարտոֆիլով, ծլած հացահատիկով: Նրանք արագ են մեծանում և 70 օրվա ընթացքում հասնում են մինչև 3-4 կգ-ի:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
կաքավ տեղեկատվական տեքստ
Կաքավ
Կաքավը շատ փոքր թռչուն է։ Կաքավների տարբեր տեսակներ չափերով, գույնով և արտաքինով շատ նման են միմյանց։Լեռնային տարածքները, մարգագետինները, դաշտերը և անտառները կաքավների բնակչության համար հայտնի վայրերից են:Կաքավը թռչում է, երբ վտանգ է զգում։ Նրանք նախընտրում են թռչելու փոխարեն վազել։ Միակ գործոնը, որը կարող է ստիպել այս թռչունին թռչել, դա վտանգի զգացումն է կամ ապահով վայր գտնելը ապրելու համար:Վայրի բնության մեջ կաքավի կյանքի տևողությունը մոտ 15 տարի է:
Ինչո՞ւ է երկինքը կապույտ գիտական փորձ
Այստեղ ջուրը օդն է և լույսը արևը։ Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով:
Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով: