Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:
Continue readingCategory Archives: Բնագիտություն
Երկրակեղևի կառուցվածքը
Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ, անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:
Continue readingԵրկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խոր անդունդներ և այլն: Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Continue readingԵրկրակեղևի կառուցվածքը
Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ, անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:
Continue readingՔարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:
Continue readingՏիեզերք․ ամփոփիչ թեստային աշխատանք
Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտով:
Ճիշտ է
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
Սխալ է
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա
Ճիշտ է
Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ
Լրացրե՛ք նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը Արեգակն է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է 1 տարվա ընթացքում։
3. Լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակն է:
Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը
Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճառով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրագնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է:
Continue readingԵրկրի ձևը, չափերը: Գլոբուս
Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:
Continue readingԲջնի
Աշնանային արձակուրդներին ընտանիքիս և ընկերոջս Տիգրանի հետ գնացինք Բջնի գյուղ։
Continue readingՆյութերի երեք հիմնական վիճակները
Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել: